Ինչու է Մեղրիում փակվել Կադաստորի կոմիտեի գրասենյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչու է Մեղրիում փակվել Կադաստրի կոմիտեի գրասենյակը։

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

«Կադաստրի կոմիտեի գրասենյակը Մեղրիում սպասարկման գասենյակ է։ Այս պահին այնտեղ պետ և սպասարկման աշխատակից չունենք, երկուսն էլ աշխատանքից ազատվել են, այդ կապակցությամբ գրասենյակն այժմ փակ է»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ գրասենյակի պետը ազատվել է աշխատանքից, քանի որ լրացել է քաղծառայության տարիքը, իսկ աշխատակիցը ազատվել է իր դիմումի համաձայն։ Քաղծառայության օրենքով՝ միայն պաշտոնից ազատվելուց հետո է հնարավոր հայտարարել մրցույթ։

«Մրցույթը հայտարարվելու է, որպեսզի պաշտոնները համալրվեն։ Պետը իրականացնում էր առքուվաճառքի գործարքներ, սպասարկման աշխատակիցը՝ իր ցանկությամբ է ազատվել։




Լրահոս