ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան՝ քաղաքապետարանի դիմաց. ոստիկանները շրջափակել են շենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մայր Հայաստան» դաշինքը այս պահին Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ ընդդեմ Երեւանում ավտոկայանատեղիների տարեկան վճարը 12 հազար դրամից 160 հազար դրամ դարձնելու նախաձեռնության:

Մեծ թվով ոստիկաններ են բերվել, որոնք շրջապատել են քաղաքապետարանի շենքը:

Եթե ընդդիմադիր խմբակցությունները ողջ կազմով չմասնակցեն նիստին, ապա քվորում չի լինի, նիստը կտապալվի։

Նշենք, որ Երեւանի ավագանու նիստի օրակարգում են նաեւ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին, Երևանի զարգացման 2024 թվականի ծրագիրը հաստատելու մասին, Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին նախագծերը:




Լրահոս