ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատմության դասագրքում հերոսները հակահերոսներ են․ Աջապահյանը՝ 7-րդ դասարանի գրքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականին դասագրքերի տպագրության շուրջ ստեղծված տպագրական խնդիրներից հետո մեծ աղմուկ բարձրացավ նաև դասագրքերի բովանդակության շուրջ։

Հրավիրված ասուլիսին այս խնդիրներին է փորձել անդրադառնալ Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նրա փաստում է, որ Հայ եկեղեցու պատմության դասագրքի համապատասխան նյութերը, առաջին հայացքից պարզ դարձավ, որ չեն ներառում նյութի ողջ ծավալը, եղածն էլ ներկայացված է խեղաթյուրված, հետեւաբար Մայր Աթոռի համար անընդունելի է այդ դասագրքի կիրառությունը։

«Մեր կրթական հանձնաժողովը չի ստեղծվել առանձին գործունեություն ծավալելու համար, այլ համատեղ պետական հանձնաժողովի հետ 2019 թվականի պայմանավորվածությամբ պայմանավորված։ Պետք է ստեղծվեր նաեւ պետական հանձնաժողով, որի հետ համատեղ մենք պետք է քննարկեինք բոլոր այն կրթական խնդիրները, որոնք խնդրահարույց էին Մայր Աթոռի եւ կրթության ծրագրերի մեջ։ Հանդիպել ենք Ժաննա Անդրեասյանի հետ, որը այն ժամանակ փոխնախարար էր, հանդիպել ենք Դումանյանի հետ, եւ միշտ օրակարգում եղել է այն, որ ներկայացնեն պետական հանձնաժողովը, որպեսզի մենք կարողանանք խնդիրները ներկայացնել եւ լուծման ուղիներ գտնե. այդ հանձնաժողովը չեղավ եւ մենք, փաստորեն, պարապուրդի մատնվելու փոխարեն որոշեցինք ինքնուրույն աշխատելու տարբերակ, ինքնուրույն մշակեցինք որոշ հարցեր, մեր տեսակետները հայտնեցինք հրապարակավ, նամակով, մամլո ասուլիսի տեսքով։ Դումանյանը ասաց՝ կամ կհամաձայնվեք հայ եկեղեցու պատմությունը սահմանափակել մեկ տարվա մեջ, կամ դա էլ չեք ունենա, մենք դա մերժեցինք, դրանից հետո այլեւս հանդիպում չունեցանք։ Երբ հրապարակվեց Հայ ժողովրդի պատմության 7-րդ դասարանի դասագիրքը, որտեղ պետք է ընդգրկված լիներ Հայ եկեղեցու պատմության դասագրքի համապատասխան նյութը, առաջին հայացքից պարզ դարձավ, որ այդտեղ ներկայացված չէ նյութի ողջ ծավալը, եղածն էլ ներկայացված է խեղաթյուրված, հետեւաբար մեզ համար անընդունելի է այդ դասագրքի կիրառությունը»,- նշեց Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս