ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելում` Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) քաղաքական ասամբլեայում գտնվող ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» կուսակցություններից «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե իրեն չի խանգարում ՌԴ սահմանապահ զորքերի կողմից ստացված մեդալը` եվրաինտեգրացման ճանապարհին, ասաց. «Դա ոչ մի նշանակություն չունի», ապա հորդորեց ընթերցել իր ելույթը: ՕԵԿ տարածած հայտարարության մեջ այս առնչությամբ նշված էր. «Այսօր աշխարհում  ապրող շուրջ 7 մլն հայությունից  1 մլն ապրում է Եվրոպայում, 2.5-ը`  ՌԴ-ում, ավելի քան 1 մլն-ը` ԱՄՆ-ում: Սա նշանակում է, որ մենք պետք է վարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն` հավատարիմ մնալով մեր ազգային արժեքներին, միեւնույն ժամանակ կարողանանք ինտեգրվել քաղաքակիրթ եվրոպական ընտանիքին»:




Լրահոս