Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` «Հայկական էլեկտրացանցեր» ընկերության դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում մինչ օրս ՀԷՑ բարձրաստիճան պաշտոնյաները չեն հարցաքննվել: Ավելին, Պետեկամուտների կոմիտեն կամաց-կամաց սկսել է վերադարձնել ՀԷՑ-ից առգրավված համակարգիչների մեծ մասը: Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ՊԵԿ-ը խուզարկություններ էր անցկացրել ՀԷՑ բոլոր մասնաճյուղերում միաժամանակ ու բռնագրավել համակարգիչները, հաշվապահական ողջ փաստաթղթերը, կնքել ու փակել բոլոր պահեստները: Իսկ քրեական գործը հարուցվել էր հսկայական չափերի հասնող հարկային պարտավորություններից խուսափելու կասկածանքներով:
ՉԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ