ԵՐԲ ԿԼԻՆԻ ԴՐԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն ԱԺ է ներկայացրել հարկային փոփոխությունների փաթեթը: Այն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ընդամենը մի քանի հոգու ներկայությամբ, այն էլ հիմնականում ակտիվ էր ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով` նախատեսված է հարկային եկամուտները 2012թ. ավելացնել 101 մլրդ դրամով, ընդ որում, այդ ավելացումները պետք է լինեն տնտեսական աճի հաշվին: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կառավարությունն իրենց հետ քննարկումների ժամանակ ընդունել է ՀՅԴ ներկայացրած սկզբունքային որոշ առաջարկներ: «Նախագծերի փաթեթից հանվել են մի շարք վիճահարույց, պրոբլեմատիկ դրույթներ, ու եթե ԱԺ ներկայացված փաթեթը չհամապատասխանի այն պատկերացումներին, որոնք ձեւավորվել են քննարկումների ժամանակ, ապա այն չի կարող լինել այնքան վտանգավոր ու մտահոգիչ, ինչ սկզբնական ժամանակ»,-տեսակետ հայտնեց Արա Նռանյանը: Նա խուսափեց նախագծի փոփոխված տարբերակը դրական որակելուց, որովհետեւ, ըստ Նռանյանի, շատ է պատահել, երբ վերջին վայրկյանին փոփոխություններ են եղել. «Ես ուզում եմ տեսնել վերջնական տարբերակը, ու եթե լինի, ինչպես մենք նախատեսել էինք, այդ ժամանակ արդեն վերաբերմունքը կլինի դրական»:




Լրահոս