Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ֆեյսբուքյան էջում գրել է. «Բաց նամակ Ձմեռ պապին և բոլոր բարի մարդկանց.
«Երազում եմ, որ 2024 թվականին կատարվեն իմ 5 խնդրանքները.
1. Բացահայտվեն ու դատապարտվեն այսքան զտումներից, հորդորներից ու նախազգուշացումներից հետո դատական համակարգում ծվարած վերջին եզակի կոռուպցիոներները: Բացահայտվեն նաև բոլոր այն կառույցներն ու անհատները, ում մեղքով ձգձգվեցին կամ տապալվեցին հայտնի քրեական գործերը: Այս ամենը բացահայտվի, որպեսզի այլոց պատճառով կամ 4-5 դատավորի մեղքով այլևս չվարկաբեկվի ու հեղինակազրկվի ողջ դատական համակարգը:
2. Ամենավատ վիճակում է մնում վարչական արդարադատության ծանրաբեռնվածությունը: Նախորդ տարի լուծեցինք քաղաքացիական, քրեական և հակակոռուպցիոն դատարանների խնդիրների մեծ մասը, ու մարդիկ այստեղ կսկսեն ողջամիտ ժամկետներում արդարություն գտնել արդեն 2024-ի գարնանը: Սակայն դեռ անմխիթար վիճակում է վարչական դատարաններում գործերի ձգձգման վիճակը: Բեռնաթափող օրենսդրական նախագիծը պատրաստ է, հուսով եմ՝ հաջորդ տարի այս ծանր խնդիրը լուծող բոլոր մեր առաջարկները կյանքի կկոչվեն»: