Վանաձորում բնակարան է այրվել. տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09։54-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում այրվում է բնակարան․ ներսում քաղաքացիներ կան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկում։ Տան բնակիչը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։40-ին, մարվել՝ 11։17-ին։ Այրվել են կենցաղային իրեր և գույք:




Լրահոս