Ճապոնիայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ՝ Իշիկավա պրեֆեկտուրայի մոտ, որտեղ ավելի վաղ տեղի էին ունեցել մի շարք հզոր երկրաշարժեր, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 17.21-ին Իշիկավա պրեֆեկտուրայի Անամիզու քաղաքից 43 կմ հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է ավելի քան 8 հազար մարդ: Օջախն ընկել է 10 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։




Լրահոս