Իրանում հինգշաբթի օրը սգո օր է լինելու։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:
Հիշեցնենք, որ այսօր Իրանում պայթյուններ էին որոտացել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, 200-ը՝ վիրավորվել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը ցավակցական հեռագրեր են հղել տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: