ԱՄՆ-ն օգնություն ցույց կտա Ճապոնիային երկրաշարժի հետևանքների վերացման հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները օգնություն ցույց կտա Ճապոնիային՝ երկրում տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքների վերացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Kyodo գործակալությանը հայտնել է Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ռամ Էմանուելը։

Դեսպանը նշել է, որ Ճապոնիան ընդունել է ԱՄՆ-ի օգնության առաջարկը․ խոսքը, այդ թվում, լոգիստիկայի բնագավառում աջակցության մասին է` Ճապոնիայում տեղակայված ամերիկյան զորքերի ներգրավմամբ: Ըստ Ռամ Էմանուելի՝ ուղղաթիռները կօգնեն տարբեր ռեսուրսներ հասցնել երկրաշարժից տուժած շրջաններ։

Ճապոնիայի Իսիկավայի պրեֆեկտուրայում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 80-ի։ Եվս 80 մարդ անհետ կորած է։ Իսիկավայի պրեֆեկտուրայում շուրջ 34 000 մարդ դեռ տարհանման կենտրոններում է գտնվում։ Ըստ իշխանությունների՝ փլուզվել կամ մասնակի վնասվել է առնվազն 200 շենք։




Լրահոս