«Առանց գործարարների ի՞նչ խորհրդարան»:
ՀՀԿ-ն սկսում է նրբորեն հակադրվել Սերժ Սարգսյանին: Երկրի ղեկավարը մի բան է հայտարարել ու իր ասածի ձեռքը կրակն ընկել, իսկ գործարարներն իրենց ապագան առանց մանդատի ոչ մի կերպ չեն պատկերացնում: Հարկ է կարծել, որ առաջիկա ամիսներին Ս.Սարգսյանին համոզելուն միտված նման հայտարարություններ շատ են հնչելու, թեկուզ ոչ գործարարների շուրթերից: Օլիգարխները երկրի ղեկավարին ուղղակիորեն հակադրվել չեն կարող, ու հնարավորություն էլ չկա, նրա խոսքը շրջանցելով, իրենց ասածն անելու: Թե ով առավելություն կստանա այս հեռակա բանավեճում, հետո կերեւա. ավելի հավանական է, որ Սերժ Սարգսյանի լռությունը, շատ չանցած, համաձայնության նշան դառնա: