ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 7-ից 12-ը տեղի են ունենում ՀՀ գործադիր իշխանության պետական եւ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ անցկացվող հավաք-պարապմունքներ, որոնց մեկնարկը տրվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դասախոսությամբ: Դասախոսություններին մասնակցում են զորահավաքային պատրաստությամբ զբաղվող պաշտոնատար անձիք նախարարություններից, մարզպետարաններից ու Երեւանի քաղաքապետարանից:
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ «Պետության պարենային անվտանգություն» եւ «Պետության տնտեսության անվտանգություն» թեմաներով դասախոսություններ են կարդացել Սերգո Կարապետյանն ու էկոնոմիկայի փոխնախարարը:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով, ի՞նչ են տալիս այդ պլանային միջոցառումները հայրենի չինովնիկներին: Հնարավո՞ր է՝ այդ դասախոսություններն արթնացնեն նրանց հայրենասիրությունն ու ազգային անվտանգության պահպանման շահագրգռվածությունը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն եմ, որ կան պետական պաշտոնյաներ, որոնց ոչ մի դասախոսություն էլ չի կարող օգնել: Իսկ թե ինչ կտան պետական պաշտոնյաներին այդ դասախոսությունները, չեմ կարծում, որ ոչինչ չեն տա: Կարծում եմ` ինչ-որ սովորելու բան կունենան: Կարեւորն այն է, թե տվյալ դասախոսությունից ով իր համար ինչ կվերցնի: Չեմ կարծում, որ մի դասախոսությունով հնարավոր լինի արթնացնել նրանց հայրենասիրությունը, եթե նրանք ի սկզբանե ունեն հայրենասիրության խնդիր:
ռազմական փորձագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ շատ ճիշտ քայլ է իրականացրել պաշտպանության նախարարությունը, քանի որ հայ-ադրբեջանական գիծն առայժմ գտնվում է հրադադարային ռեժիմում: Հաշվի առնելով Ադրբեջանի հռետորաբանությունը, կարծում եմ` անհրաժեշտ է, որ մեր պետական կառավարման ղեկավարները տիրապետեն ինչպես քաղպաշտպանության սկզբունքներին, այնպես էլ կազմակերպչական խնդիրների լուծման օպերատիվ սկզբունքներին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ճիշտն ասած, ինքս այդ մասին ոչինչ չգիտեմ, բայց կարծում եմ, որ դա լավ գաղափար է, եւ տա Աստված, որ այդ գաղափարն ունենա արդյունքներ:
ՀՌԱԿ ատենապետ
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ