Հայաստանի գրեփլինգի հավաքականները 2023-ին նվաճել են 15 մեդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանն ամփոփել է 2023 թվականը։

«2023-ը ՀԳՖ-ի համար լի էր բազմաթիվ նոր ձեռքբերումներով:

Տարվա ընթացքում հասցրել ենք մասնակցել մեծահասակների Եվրոպայի, ինչպես նաև U15, U17, U20, մեծահասակների և վետերանների աշխարհի առաջնությունների` ընդհանուր հաշվով նվաճելով 15 մեդալ (6 ոսկե, 3 արծաթե, 6 բրոնզե):

Առանձնահատուկ նշենք նաև համաշխարհային կոմբատ խաղերին մեր մասնակցությունը, որտեղ Մայիս Ներսեսյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:

Վստահ ենք` 2024-ը մեզ և բոլորիս համար էլ ավելի մեծ հաջողությունների տարի է լինելու»,- սոցցանցերում գրել է ՀԳՖ գլխավոր քարտուղարը։




Լրահոս