Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններում գրանցվել է 7 թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը: 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 7 թեկնածուի:

Գրացվել են գործող նախագահ Իլհամ Ալիևի, անկախ թեկնածուներ Զահիդ Օրուջի և Ֆուադ Ալիևի, «Ազգային ճակատ» կուսակցությունից Ռազի Նուրուլաևի, «Մեծ արարումից»՝ Ֆազիլ Մուստաֆայի, «Մեծ Ադրբեջանից»՝ Էլշադ Մուսաևի, «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատից»՝ Գուդրաթ Հասանգուլիևի թեկնածությունները:

Ավելի վաղ նշվել էր, որ ԿԸՀ-ն հաստատել է նախագահի առաջիկա ընտրությունում 17 անձի թեկնածության առաջադրումը, սակայն նրանցից 10-ը հանձնաժողով չեն ներկայացրել թեկնածության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը բոյկոտել են ընտրությունը՝ պնդելով, որ դրանց արդյունքներն արդեն որոշված են: Իրավապաշտպաններն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ առաջադրված թեկնածուներն ուղղակի կամ անուղղակի կապեր ունեն իշխանությունների հետ, իսկ նրանց մեծ թիվն ունի մրցակցային ընտրությունների պատրանք ստեղծելու նպատակ։




Լրահոս