Բրիտանիայի երկաթուղային կայարաններից մեկն ուղեւորների համար որոշ ժամանակով փակվել է առյուծի հարձակման վտանգի պատճառով: Յորքշիրի ոստիկանություն է զանգահարել մի կին եւ հաղորդել, որ կայարանի մերձակայքում առյուծ է տեսել: Ոստիկաններն ուղղաթիռով խուզարկել են տարածքը, սակայն առյուծի հետքեր չեն հայտնաբերել: Ի դեպ, սա առաջին նման թյուրիմացությունը չէ Մեծ Բրիտանիայում: Մայիսին ոստիկանությունը փնտրել էր վագրի: Այն ժամանակ պարզվել էր, որ զանգահարողը մեծ, փափուկ խաղալիքը շփոթել էր վագրի հետ:
ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ