ՑՈՒԿԵՐԲԵՐԳԻ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին խորհուրդներ է տվել սոցիալական ցանցի ռազմավարության եւ կառավարման արդյունավետ համակարգ ստեղծելու հարցերում»,-հաղորդում է Bloomberg-ը: «Ես նրան բազմաթիվ հարցեր ունեի տալու: Առաջինը` ինչպես շուրջդ ձեւավորել թիմ, որը նույնքան շահագրգռված կլինի բարձր որակի արտադրանք տալու, որքան դու ինքդ»,-ասել է Ցուկերբերգը: Սթիվ Ջոբսի մասին պատմող առաջին կենսագրական գրքում խոսվում է այն մասին, որ Ջոբսն իր պարտքն էր համարում աջակցել տեխնոլոգիաների բնագավառում սկսնակ գործարարներին: Ջոբսին հիացնում էր Ցուկերբերգի` ընկերությունը չվաճառելու եւ ինքնուրույն զարգացնելու որոշումը:




Լրահոս