ՄԵԾ ՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտագաղթի խնդիրն այնքան է մեծացել, որ շատ արվեստագետներ իրենց կարծիքն ու մտահոգությունն են հայտնում այս թեմայով: Երգահան Սասուն Պասկեւիչյանն էլ facebook-ի իր էջում գրել է հետեւյալ տողերը. «Սիրելի՛ հայեր, խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում կամ մտածում են հեռանալ հայրենիքից… Հավատացե՛ք, արտագաղթը մեզ պատուհասած, թերեւս ծրագրված-պարտադրված եղեռնի մի այլ տարատեսակ է: Ես 24 տարի (1980-2004) ապրել եմ Լոս-Անջելեսում եւ շատ լավ եմ հասկանում ու պատկերացնում արտագաղթած հայերի բարոյա-հոգեբանական վիճակը: Ներեցե՛ք ինձ, բայց ձեզնից շատ շատերը չգիտեն, թե ուր են գնում եւ ինչ է սպասվում նրանց օտարության մեջ: Խնդրում եմ, կա՛նգ առեք… Հավատացե՛ք, ձեզնից շատերը կորցնելու են իրենց երեխաներին…
Հայաստանում իրավիճակը կարելի է շատ արագորեն բարելավել, եթե ճիշտ կազմակերպվեն որոշ աշխատանքներ, շտկումներ եւ, ամենակարեւորը, քաղաքական կամք ցուցաբերվի: Հենց իրենք` ամերիկացիներն էլ են ասում` «THERE IS ALWAYS A WAY, IF YOU TRY…» (ՄԻՇՏ ԷԼ ԵԼՔ ԿԱ, ԵԹԵ ՓՈՐՁԵՔ …):




Լրահոս