![](https://armlur.am/wp-content/uploads/2024/01/l-33x0wh-1854x1080z-0.4241-3.jpeg)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Կիև կատարած այցի շրջանակում հայտարարել է Ուկրաինային 3.2 միլիարդ դոլարի ռազմական օգնության մեծ փաթեթի մասին։
Այն կներառի հակաօդային պաշտպանության սարքավորումներ, հակատանկային զենք, հեռահար հրթիռներ, հազարավոր արկեր: Սունակի խոսքով` ուկրաինացի հազարավոր զինվորականների համար վարժանքներ կանցկացվեն:
Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ Լոնդոնը Կիևին երկարաժամկետ աջակցություն է խոստացել:
Պաշտոնյաները հանդիպման ավարտին անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրել։