![](https://armlur.am/wp-content/uploads/2024/01/01152438fb4c5a94914608bb5a0d4454c57816.jpg)
Հունվարի 15-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, բքի պատճառով Գորիս-Սիսիան և Շինուհայր- Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին, Մեղրիի և Ճամբարակի լեռնանցքներում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: