![](https://armlur.am/wp-content/uploads/2024/01/prince-harry-attends-the-100-women-in-finance-gala-dinner-news-photo-1705762316.jpg)
Սասեքսի դուքս, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին մրցանակի է արժանացել՝ Մեծ Բրիտանիայի բանակում իր ծառայության համար, գրում է «Սքայ նյուզ»-ը:
39-ամյա արքայազնը երկու անգամ մեկնել է Աֆղանստան՝ որպես օդային հսկիչ և Apache ուղղաթիռի օդաչու՝ կատարելով անհամար ուսումնական առաքելություններ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում:
Նա 10 տարի ծառայել է բանակում՝ հասնելով կապիտանի կոչման, իսկ ավելի ուշ հիմնել է Invictus Games-ը, որը ոչ լիարժեք շարժական հնարավորություններ ունեցող զինվորականների համար նախատեսված օլիմպիական մրցաշար է: