Իջևանում նոյեմբերի 13-ին կայացան քաղաքապետի ընտրություններ: Ընտրապայքարը ընթանում էր երկու թեկնածուների` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանի և քաղաքի ավագանու անդամ, ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանի միջև: Երկուսն էլ իրենց թեկնածությունը առաջադրել են ինքնառաջադրմամբ:Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանի տեղեկացմամբ` 13 հազար 857 ընտրական ձայնի իրավունք ունեցողներից ընտրություններին մասնակցել է 8 723 ընտրող:armlur.am -ի թղթակիցը Իջևանից հայտնում է, որ քվեարկությունն ընթացել է հանգիստ, առանց միջադեպերի և լուրջ խախտումների: Համենայնդեպս, ընտրությունների ընթացքում և ավարտվելու պահին ընտրական տեղամասերից գրավոր դիմում կամ բողոք չի ստացվել, իսկ ծագած խնդիրները և հնչած ահազանգերը տեղում հարթվել են: Այժմ ընտրական յոթ տեղամասերում հաշվում են քվեաթերթիկները:Նշենք, որ ԲՀԿ-ական թեկնածուի վստահված անձանցից մեկը ԱԺ “ԲՀԿ” խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էր:ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե քվեարկությունից հետո որոշ տեղամասերի մոտ իրարանցում է սկսվել, և ԲՀԿ-ական թեկնածուի կողմնակիցների են բերման ենթարկել ոստիկանություն` իրավապահներին չենթարկվելու պատճառով:
Իջեվանում կայացան քաղաքապետի ընտրություններ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ