ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանության քարոզիչ տիկտոկերը կարգ է խախտել․ մնաց անպատիժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հրապարակել էր, որ հայ բլոգեր Էրիկ Շահբազյանը՝ նույն ինքը 222 lava-ն, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղում երթևեկել է ոչ թյույլատրելի արագությամբ։ Այն հատվածում, որտեղ վարել և նկարահանել են տեսանյութը թույլատրելի արագությունը սահմաված է մինչև 100 կմ/ժ, իսկ բլոգերը վարել է առնվազն 210 կմ/ժ արագությամբ։ Ի՞նչ է արել այս առիթով ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը, քանի որ ըստ Ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված է, որ արագությունը գերազանցելու դեպքում վարորդը մեկ տարով զրկվում է վարորդական իրավունքի վկայականից։ ArmLur.am-ը Ճանաարհային ոստիկանությունից փորձեց պարզել, թե ինչ են արել նրանք՝ բլոգեր 222 lava-ի մասին հրապարակված տեսանյութից հետո:

ArmLur.am-ին ոստիկանության լրատվության ծառայությունից պատասխանեցին, որ հրապարակման վերաբերյալ ընթացք տալիս է ՀՀ Դատախազությունը։ Դատախազության լրատվականից էլ մեզ պատասխանեցին, որ Դատախազությունը քրեական պատասխանատվություն պարունակող հրապարակումներն է ուսումնասիրում, Ճանապարհային երթևեկության խախտումը վարչական է, որը Ոստիկանության տիրույթում է։

Հիշեցնենք, որ Էրիկ Շահբազյանը, ով հանդես է գալիս 222 lava բլոգերային անունով, ArmLur.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով իր հրապարակած տեսանյութը, ասել էր.

«Իրենք ինձ չեն կարող զրկել, քանի որ դա իրական չի, ես կարող ա ինադու սարքել եմ էդի։ Չեն կարող ապացուցել»։ Հարցին թե ինչպես է դա հնարավոր, եթե դուք կողքից մեկնաբանություններ եք անում, նա նշեց, որ դա ապացուցել հնարավոր չէ, կողքից ո՛չ արագություն ֆիքսող տեսախցիկների նկարահանում կա, ո՛չ դրսից նկարահանում։
«Եթե կարան օրինական զրկել, թող զրկեն, բայց չեն կարողանա, որովհետև չեն կարող ապացուցել։ Ես զուտ վիդեո եմ արել հավեսի համար, եթե կարող են օրենքով զրկել, թող զրկեն»։

Հիշեցնենք նաեւ, որ նույն 222 lava-ն Երեւանի քաղաքապետի ընտրություններում գովազդում էր իշխանական Քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը։ Այսպիսով, իշխանության քարոզիչ բլոգերի արարքը դեռ անպատիժ է։ Սպասենք զարգացումներին։




Լրահոս