Թաիլանդի ջրհեղեղից վնասվել է հնագույն մայրաքաղաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաիլանդի մեծագույն պատմական վայրերից մեկում զբոսաշրջիկներին փոխարինել են ջրային թռչունները եւ թափառող շները: Գրանցված ջրհեղեղը Այուտհայայի հնագույն տաճարները վերածել է կղզիների, եւ Բուդդայի հսկա արձանը թվում է՝ լողում է ջրերի վրայով:Փորձագետները մտավախություն ունեն, որ հնագույն մայրաքաղաքի 200-ից ավելի ջրով լի վանքերի, բերդերի և այլ հուշարձանների առնվազն կեսը վնասվել է: Այժմ փորձագետները փորձում են ուղիներ գտնել հետագայում նման աղետներից խուսափելու համար:Գալիք շաբաթներում մասնագետները կհաշվարկեն վնասի չափը եւ կորոշեն, թե ինչ է հարկավոր քաղաքը հետագայում պահպանելու համար:




Լրահոս