ԱԺ խորհուրդը մերժել է Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը. ԿԿՀ անդամների մրցույթն առանց ընդդիմության ներկայացուցչի կընթանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների մրցույթն առանց ընդդիմության ներկայացուցչի կընթանա:
ArmLur.am-ը գրել էր, որ նախորդ տարեվերջին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության տապալումից հետո ԱԺ-ն հունվարի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար նոր մրցույթ է հայտարարել, վերջնաժամկետն էլ փետրվարի 5-ն է:

ԿԿՀ անդամի պաշտոնում ինքնառաջադրված թեկնածուների մրցույթն անցկացնելու է Մրցութային խորհրուրդը։ Խորհրդի կազմում ընդգրկված են Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից նշանակված ներկայացուցիչները: Իշխող «Քաղաքացիական» պայմանագիր խմբակցության կողմից Մրցութային խորհրդում ընդգրկված է ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ընդդիմությունն ԿԿՀ անդամների թեկնածուների ընտրության համար մրցութային խորհրդի կազմում առաջադրել է Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, սակայն ԱԺ խորհուրդը նրան չի ընտրել, ուստի Մրցութային խորհրդում ընդդիմությունը ներկայացուցիչ չի ունենա:

Մեզ հետ զրույցում Թադևոս Ավետիսյանն ասաց, որ տեղյակ չէ պատճառների մասին.
«Ես ԱԺ խորհրդի նիստին ներկա չեմ եղել, չգիտեմ՝ ինչու չեն ընտրել ինձ»:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս