Քննարկվել է հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 31-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտայի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են հայ-ռումինական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերը և այդ նպատակով տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է երկու երկրների համար փոխշահավետ տնտեսական ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցերին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։




Լրահոս