ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ Սերժ Սարգսյանի նստավայրում երդում է տվել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց` պաշտոնապես առաջխաղացված զավակների վերջին «պարտիան»: Վերջերս դատավոր նշանակված նորելուկները երդվել են` «Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը` արդարադատություն իրականացնելիս ենթարկվել միայն Սահմանադրությանն ու օրենքներին, լինել անաչառ եւ սկզբունքային, արդարացի եւ մարդասեր, բարձր պահել պետության եւ դատարանի հեղինակությունը»: Հիշեցնենք, որ վերջերս դատավոր դարձան Հրաչյա Հարությունյանի` Կրակեմ Հրաչի, նախկին դատավոր Ժորա Վարդանյանի, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի, Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանի եւ այլոց որդիները: Իսկ թե ինչպես պետք է նրանք արդարադատություն իրականացնեն, արդեն կարելի է պատկերացնել` հիշելով հայրերի տխրահռչակ գործունեությունը:




Լրահոս