ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը Բրյուսելում հայտարարել էր (երեկվա մեր համարում հրապարակվեց), որ այսօր աշխարհում ապրող շուրջ 7 մլն հայությունից 1 մլն-ն ապրում է Եվրոպայում, 2,5-ը`  ՌԴ-ում, ավելի քան 1 մլն-ն` ԱՄՆ-ում: Այս թվերը բավականին տարակուսելի են, որովհետեւ 7-ից հանած 4,5 (ՌԴ, Եվրոպա, ԱՄՆ հայության թիվը)` ստացվում է 2,5: Այսինքն` ըստ Արթուր Բաղդասարյանի` Հայաստանում 2,5 մլն մարդ է բնակվում: Միչդեռ ըստ պաշտոնական վիճակագրության` ՀՀ բնակչությունը 3,2 մլն է: Սխալվե՞լ է Բաղդասարյանը, թե՞ միտումնավոր իրական թիվ է հրապարակել… Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել` Բաղդասարյանը, «աշխարհում» ասելով, նկատի է ունեցել նաեւ Հայաստա՞նը: ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը հայտնեց, որ Ա.Բաղդասարյանը նկատի է ունեցել «առանց Հայաստանի, այսինքն` ողջ աշխարհում ապրող հայերին», ինչը նշանակում է, որ Հայաստանը ողջ աշխարհի` Երկիր մոլորակի մաս չի կազմում:




Լրահոս