«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեային մասնակցելու համար Բրյուսելից վերադարձած հայաստանյան չորս կուսակցությունների ներկայացուցիչները կուսակցական շնորհանդեսներին մասնակցել են առանձին-առանձին: Այսինքն` հերթով մտել են, ներկայացրել ծրագրերը, պատասխանել հարցերին եւ միայն վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթի ժամանակ են եղել դահլիճում: Նշենք, որ նոյեմբերի 21-ին վերջնական փաստահավաք առաքելությամբ Հայաստան է գալու ԵԺԿ-ի ղեկավար կազմը, ըստ ամենայնի, կառույցի արտաքին հանձնաժողովի պատասխանատու Նիկոլ Բրիյեկի գլխավորությամբ: Նախատեսվում է հանդիպել 4 կուսակցությունների երիտասարդական թեւերի եւ կանանց խորհուրդների հետ, որից հետո արդեն դեկտեմբերի 8-ին Բրյուսելում կքննարկվի կուսակցություններին ասոցացված անդամի կարգավիճակ տալու հարցը` ըստ ներկայացրած դիմումների վաղեմության:
ԳԱԼՈՒ ԵՆ` ԾԱՆՈԹԱՆԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ