ԷԼ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Ղազարյանը` Արտաշատի Գազի Հովոն, ով ժամանակին Հայաստանից հեռացել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր հետ զինված բախումից հետո, այսօր չի ցանկանում մեկնաբանել Աբրահամյանի սպասվող պաշտոնանկությունը: Նա չցանկացավ խոսել նաեւ իր մյուս համերկրացու` ոստիկանապետի պաշտոնից Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության մասին: Հայաստան վերադարձած Գազի Հովոն «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, հետեւաբար պատրաստ չէ պատասխանել այդ մասին հարցերին: Ուշագրավն այն է, որ ժամանակին, երբ նույն Գազի Հովոն հալածվում էր Հովիկ Աբրահամյանի ու նրա եղբոր կողմից, նրա մոտ թերթերին պարբերաբար ինքնաբուխ հարցազրույցներ տալու ցանկություն էր առաջանում: Հիմա գերադասում է ինքնաբուխ լռել:




Լրահոս