ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈՓՈԽԵԼ ԵՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից եւ «Հայռուսգազարդ» ընկերության մասնակցությամբ փոփոխություններ են կատարվել բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններում, որոնք կիրառվում են 2011 թվականի նոյեմբերի 1-ից: Ըստ այդմ, առեւտրային հաշվառքի սարքի ստուգաչափման եւ խախտման վերաբերյալ եզրակացությունները տրվելու են «Չափման միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպության` «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից:

ՄԵԿ ԱՄԻՍ Է ՏՎԵԼ
Չնայած այն բանին, որ անցյալ տարվա համեմատ այս տարվա ինն ամիսներին ՀՀ տրանսպորտային  տեսչությունն ավելի շատ խախտումներ է արձանագրել, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը  երեկ անցկացրած խորհրդակցությունում  հայտարարել է, թե իրեն չի բավարարում  տրանսպորտային տեսչության աշխատանքը, եւ ոլորտի պատասխանատուներին մեկ ամիս ժամանակ է տրվել իրավիճակը ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում շտկելու եւ բարելավելու համար:

ՕՐԵՆՔԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ     
Նոյեմբերի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտգործնախարար Յոնաս Գար Շտյորենի հետ:  Հանդիպման ընթացքում Լ.Տեր-Պետրոսյանն  ընդգծել է, որ Հայաստանի բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում` կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիան, ժողովրդավարական ազատությունների, անկախ դատական համակարգի, լրատվամիջոցների ազատությունների բացակայությունն ածանցյալ են մեկ հիմնական խնդրից, որն է` Հայաստանում օրենքի իշխանության հաստատումը:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը հայտարարել է, որ ՃՄ խորհուրդը  կտրականապես դեմ է «Հրազդան» մարզահամերգային համալիրում առեւտրի կենտրոն կառուցելու ծրագրին, քանի որ այն կվտանգի մարզադաշտի գործարկումը: Մինասյանի հավաստմամբ`  մարզադաշտի սեփականատիրոջ` Աշոտ Աղաբաբյանի  երեւակայած շինությանը  դեմ է արտահայտվել նաեւ ԱԻՆ-ը, սակայն այդքանից հետո էլ քաղաքային իշխանություններն անդրդվելի են:

ԿՄԵԿՆԻ ԹԲԻԼԻՍԻ  
«Առաջին լրատվական»-ի տեղեկացմամբ` Սերժ Սարգսյանը Թբիլիսի կմեկնի նոյեմբերի 29-ին:  Այցը լինելու է երկօրյա:

ԵՐԹՈՎ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈ՞Ւ
ԵՊՀ  «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպությունը  ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ նոյեմբերի 9-ին կազմակերպել են «Բանակը մենք ենք» խորագրով  երիտասարդական երթ, որը նպատակ ունի աջակցել աշնանային զորակոչի կազմակերպմանը եւ  երիտասարդության շրջանում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին:




Լրահոս