«Լևոն 2-րդ թագավորը իրեն համարում էր հայերի թագավո՞ր, իհարկե ոչ, իրեն համարում էր Հայաստանի թագավոր». պատմաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում համացանցում բուռն արձագանք են ստացել հատարարություններ՝ ըստ որի «Հայոց պատմություն» դասագրքերի անվանումը պետք է վերանվանել «Հայաաստանի պատմություն»: Այս մասով բազմաթիվ պատմաբաններ, կրթության փորձագետներ, և քաղաքացիներ հայտնել են իրենց բացասական կարծիքը:

ArmLur.am-ը կապ հաստատեց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանի հետ՝ լսելու իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ.

««Հայոց պատմություն» ձևակերպումը շատ խիստ անհրաժեշտ է պահպանել, և խիստ տարօրինակ է այն հիմնավորումը, որը ներկայացվում է պատկան մարմինների կողմից, որովհետև նախ Հայոց պատմություն նշանակում է թե՛ Հայաստանի պատմություն և թե՛ հայության պատմություն:

Որպես պատմաբան մի օրինակ ասեմ՝ մեր հայոց արքաները՝ դիցուք Կիլիկյոն արքաները դրամների վրա գրում էին «Հայոց թագավոր» հիմա ի՞նչ, Լևոն 2-րդ թագավորը իրեն համարում էր հայերի թագավո՞ր, իհարկե ոչ: Իրեն համարում էր Հայաստանի թագավոր, որովհետև պետության ընկալումը կար իրենց գիտակցության մեջ, և սա արհեստական մի դիսկուրս է, որի նպատակը, այնուամենայնիվ, խիստ մտահոգիչ և անհասկանալի է»:

Նրա խոսքով՝ նրանց ամբիոնը նույնպես կոչվում է Հայոց պատմության ամբիոն:

«Եթե այդպես է, ուրեմն պետք է մեր ամբիոնի անունն էլ փոխվի՞»,-ասաց նա:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս