ՊԵՏՆ Է ԲՌՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանից տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության N  զորամասի շտաբի պետին կաշառք տալու մասին (3000 ԱՄՆ դոլար) օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Բալահովիտ գյուղի զորամասում: Զորամասի շտաբի պետը ժամկետային զինծառայողի ծնողներից գումար է վերցրել նրանց որդուն լավ տեղ «գցելու» համար: Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունից հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է նոյեմբերի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով` խոշոր չափերով կաշառք ստանալը, նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Սակայն ՊՆ-ն դեռ գաղտնի է պահում ձերբակալված շտաբի պետի ինքնությունը, որպեսզի հետո այս շտաբի պետն էլ նախորդի նման չհայտարարի, թե իր ձեռքում կաշառք չեն բռնել, ուստի ինքը մեղավոր չէ:
Ինչեւէ, մեր տեղեկություններով` հանցագործությունը բացահայտել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը` ի դեմս պետ Արամ Տեր-Սահակյանի: Նա ցանկանում է ՊՆ-ին ապացուցել, որ ինքն ուժեղ մարդ է եւ կարող է աշխատել` բացահայտելով անանուն հանցագործների:




Լրահոս