ՀԱՂԹՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում 2.5-1.5 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հավաքականին: Այս պահին տղամարդկանց հավաքականը գտնվում է երկրորդ հորիզոնականում` զիջելով միայն ադրբեջանցիներին: Հայ շախմատիստներից երեկ հաղթել է միայն Սերգեյ Մովսիսյանը, իսկ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել: Իսկ ահա կանանց հավաքականը 1.5-2.5 հաշվով պարտվել է մրցաշարի առաջատարին` Ռուսաստանի հավաքականին: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Մարիա Կուրսովան պարտվել է: Նշենք, որ մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:




Լրահոս