«Ես ընդամենը եկել եմ կուսակցության մեջ ինտեգրվելու, ներկուսակցական խնդիրներով զբաղվելու»:
Ասում են, թե նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում, սակայն Թ.Պողոսյանը որոշել է թեւավոր դարձած այդ խոսքին հակառակվել: Նա, առաջին անգամ ՕԵԿ-ում խեղդվելուց մի կերպ փրկվելով, որոշել է երկրորդ փորձը ձեռնարկել, այս անգամ ԲՀԿ-ում: Նախկին նախարարն, իհարկե, ԲՀԿ-ին էլ կինտեգրվի, բայց տհաճ անակնկալներն անխուսափելի կդառնան, քանի որ «Օրինաց երկրում» նրա գործունեության անմոռանալի ժամանակների մասին մինչեւ հիմա էլ խոսում են: Բայց տիկին Թամարը նաեւ Գագիկ Ծառուկյանի խորհրդականը պետք է դառնա, ուշադրություն` մշակութային հարցերով: Այն դեպքում, երբ իր նախարարության օրերին վաստակաշատ Հ.Չեքիջյանին չէր ճանաչել` նրան առաջարկելով ներկայանալ: