ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է Ֆլորիդայի մի բնակչուհու, ով սպառնացել էր պայթեցնել ինքնաթիռներ, քանի որ իր ամուսնու հագեցած աշխատանքային գրաֆիկն իրենց խանգարում է հաճախ հանդիպել: Կինը զանգահարել է Ֆլորիդայի օդանավակայանի անվտանգության բաժին եւ հայտնել այդ մասին: Կարգավարը բացատրել է, որ ոստիկանությունը չի կարող օգնել նրան լուծել այդ խնդիրը: «Այդ դեպքում ես կպայթեցնեմ 10 ինքնաթիռ»,-բացականչել է կինը եւ կախել լսափողը: Ոստիկանները ճշտել են բնակության վայրը եւ ձերբակալել կնոջը: Նրան մեղադրանք է առաջադրվել: Ի դեպ, ոստիկանությունը նաեւ հայտնել է, որ կնոջ ամուսինն օդանավակայանի աշխատակից չի եղել:
ՆՅԱՐԴԱՅԻՆ ԿԻՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ