Կրկեսի օրիգինալ ժանրի արտիստ, դերասան Հրաչյա Հարությունյանը, ով ծնվել է 1961 թվականի փետրվարի 14-ին, դարձավ 63 տարեկան:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր Հարությունյանը 1978 թվականից աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Նա իր ստեղծագործական կյանքի ընթացքում կերտել է 19 կերպար, բեմադրել՝ 11 ներկայացում, խաղացել 8 ֆիլմում և 10 հեռուստաներկայացման թատերախմբում, այդ թվում՝ «Հին Աստվածներ», «Ճերմակ Անուրջներ» և այլք:
Իր հարցազրույցներից մեկում Հարությունյանը նշել է, որ, հակառակ նախկին ակտիվությանը, վերջին տարիներին խուսափում է մարդաշատ վայրեր այցելելուց, մեծ միջոցառումներից և շատ աչքի ընկնելուց. նախընտրում է ժամանակ անցկացնել ամառանոցում՝ բնությանը մոտ:
Խոսելով հայրենիքի մասին՝ դերասանը մեկ առիթով ասել է. «Դու հավերժ չես, բայց հայրենիքը քո երեխաների, քո թոռների, նրանց ժառանգների տունն է, իսկ տունն ավերել, նշանակում է կորցնել ամեն ինչ»:
Նշենք, որ դերասան ամուսնացած է երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ և ունի մեկ դուստր՝ Սիրուշոն, որը դեռ մանկուց մայրիկի մասնագիտությունն է ընտրել:
Հուրի Բաղդասարյան