Ռուպերտ Մերդոկի` վերջերս փակված News of the World պարբերականը հետեւել է Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամին: Այս մասին պատմել է մասնավոր խուզարկու Դերեք Ուեբը, որն էլ հենց զբաղվել է թագավորական ընտանիքի անդամներին հետեւելու գործով: Լրտեսվողների թվում են եղել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, դերասանուհի Անջելինա Ջոլին, երաժիշտ Փոլ Մաքքարթնին, արքայազն Հարրիի նախկին ընկերուհին, ֆուտբոլի մարզիչ Ժոզե Մոուրինյոն եւ անգամ Դենիել Ռեդքլիֆի ծնողները: Ուիլյամին խուզարկուն հետեւել է 2006-ից` Գլոստերշիրի կոմսություն նրա այցելության ժամանակ: Մի քանի ամիս առաջ հայտնի դարձավ, որ գաղտնալսվել են արքայազն Ուիլյամի հեռախոսային խոսակցությունները:
ԼՐՏԵՍՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ