ՏԵՂ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ոչ կառուցողական է համարել Լոնդոնի կենտրոնում բողոքի ակցիաների անցկացումը: Կառավարության նախագահը դժգոհություն է հայտնել հակագլոբալիստների որոշումից` վրանային ճամբար դնել մայրաքաղաքի կենտրոնում` Սուրբ Պողոսի տաճարի մոտ: «Ես կարծում եմ, որ խորհրդարանի կամ տաճարի մոտ վրաններ դնելը ոչ կառուցողական գաղափար է»,-հայտարարել է վարչապետը: Նշենք, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ոստիկանությունը փորձել է հեռացնել ցուցարարներին Լոնդոնի բորսայի եւ կառավարության շենքերի մոտից, սակայն չի հաջողվել վրանային ճամբարն ամբողջությամբ հանել:




Լրահոս