ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես տարածք ունեմ, այն երեք տարի ժամկետով վարձով եմ տվել, որտեղ դեղորայք են վաճառում: Վարձակալն ունի համապատասխան արտոնագիր, ժամանակը լրանալուց հետո ցանկանում է տեղափոխվել ավելի մեծ տեղ: Իրենից հետո կարո՞ղ եմ ես զբաղվել այդ նույն գործունեությամբ: Եթե այո, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Դավիթ Գրիգորյան, 55 տարեկան, հաշվապահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարձակալողի տեղափոխվելուց հետո այդ անձը` Դավիթ Գրիգորյանը, պետք է արդեն գրանցվի որպես անհատ ձեռնարկատեր կամ գրանցի ՍՊԸ-ն, այնուհետեւ պետք է դիմի առողջապահության նախարարություն` նոր արտոնագիր ստանալու համար: Դրանից հետո միայն կարող է զբաղվել այդ նույն գործունեությամբ:

ՀՀ առողջապահության նախարարության
աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարձակալությամբ տարածք տալը կրկնակի շահութաբեր է: Տարածքի սեփականատերը վարձակալության ժամկետը լրանալուց հետո կարող է ինչ-որ չափով կայացած բիզնեսն ինքնուրույն շարունակել:  Հենց նշված խնդրի շուրջ էլ շատ հաճախ վարձակալի ու տարածքի տիրոջ միջեւ հակասություններ են առաջանում: Մի կողմից պայմանագրի ժամկետն է լրացած լինում, մյուս կողմից տարիներ շարունակ տարածքի տերը,  «հսկելով» կայացող բիզնեսը, որոշում է ինքը շարունակել այն:




Լրահոս