ՖՈՏՈ. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը Կանադայում են. մեկնարկել է «Invictus Games 2025»-ի նախապատրաստական աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և կինը՝ դքսուհի Մեգան Մարքլը մեկնել են Կանադա, որտեղ ընթանում են «Invictus Games 2025»-ի նախապատրաստական աշխատանքները: Խաղերը, որոնք նպատակ ունեն սպորտային տոն դառնալ վիրավորված և առողջական խնդիրներ ունեցող զինվորականների համար, հիմնադրել է արքայազն Հարրին:

2025 թվականին խաղերն առաջին անգամ անցկացվելու են ձմռանը՝ Կանադայում, ինչի համար էլ մասնակիցներն ու կազմակերպիչները հավաքվել են՝ վարժվելու ձյան պայմաններում խաղերն անցկացնելուն: Նրանց են միացել նաև Սասեքսի դուքսն ու դքսուհին:

Հ. Բ.




Լրահոս