Երևանում 32-ամյա վարորդը Kia-ով բախվել է թունելի բետոնե պատնեշին․ կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ն․-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թունելի բետոնե պատնեշին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի  3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




Լրահոս