Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Mercedes, Opel մակնիշի ավտոմեքենաներն ու բենզին տեղափոխող «ԳԱԶ-53» մակնիշի բենզատարը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բենզատարը կողաշրջվել է, ու սկսվել է դիզվառելիքի արտահոսք։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վանաձորի թիվ 37 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները: Օպերատիվորեն ժամանել է նաև «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը: Տեղում օգնություն է ցուցաբերվել վարորդներին, սակայն միայն «ԳԱԶ-53»-ի վարորդն է տեղափոխվել հիվանդանոց՝ ավելի ամբողջական հետազոտում ստանալու նպատակով։