ԲԿՄԱ-ն հետաքրքրված է Յուրա Մովսիսյանի ծառայություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ ապագայում կարող է տեղափոխվել Մոսկվայի “ԲԿՄԱ”: Sportbox-ի տվյալներով” Ռուսաստանի փոխչեմպիոնը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կվաճառի Վագներ Լավին և արդեն սկսել է բրազիլացի հարձակվողին արժանի փոխարինող փնտրել: Հաղորդվում է, որ “ԲԿՄԱ-ն” սովորաբար գնում է մինչև 25 տարեկան ֆուտբոլիստների, որոնց տրանսֆերային արժեքը չի գերազանցում 8 մլն. եվրոն, իսկ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը մոտ 5 մլն. եվրո է: Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մովսիսյանը “Կրասնոդարի” կազմում անցկացրել է 24 հանդիպում և դարձել 7 գոլի, 3 գոլային փոխանցման հեղինակ: “Եվրո-2012″–ի ընտրական փուլում հայ հարձակվողն անցկացրել 9 խաղ” դառնալով 4 գոլի ու 6 գոլային փոխանցման  հեղինակ:  




Լրահոս