ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հակակոռուպցիոն դատարանում զննում են ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանին և անհետ կորածների ծնողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնի քիմիկների զորամասի անհետ կորած զինծառայողների գործով նիստը մեկնարկում է։ Հարցաքննվում են զինվորների ծնողները։ Նիստը սկսելոց առաջ զննության են ենթարկվում ծնողներն ու ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։

Հիշեցնենք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը Հակակոռուպցիոն դատարանում են։ Վերջիններս դատարան են եկել իրենց երեխաների մահվան քրեական գործով։ Իսկ այդ գործով մեղադրյալը ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն է։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով:

Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Քնար Մանուկյան




Լրահոս