Գագիկ Խաչատրյանն արտերկիր չի մեկնի՝ վիրահատության․ միջնորդությունը մերժվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Միջնորդության քննությունը կայացել է այսօր՝ Գագիկ Խաչատրյանի բացակայության պայմաններում, քանի որ նա ի վիճակի չի եղել ներկա գտնվելու դատական նիստում և թեև դատախազն առարկում էր, միջնորդությունը քննվել է առանց Խաչատրյանի։

Դատարանը որոշել է մերժել միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։




Լրահոս