Թուրքիայի արևմուտքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արևմուտքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Աղետների կառավարման գրասենյակին (AFAD):

Գործակալության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել երկրի արեւմուտքում՝ Չանաքքալե նահանգում։ Երկրաշարժը գրանցվել է Բեյփինար գյուղի մոտ, որի սկզբնաղբյուրը գտնվել է մոտ յոթ կիլոմետր խորության վրա։

Միաժամանակ, Կանդիլլի աստղադիտարանի սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 4,5 բալ։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով վնասների մասին տեղեկություններ չկան։




Լրահոս