Ո՞Վ ԷՐ ՔՅԱՆՔՅՈՒԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` նոյեմբերի 9-ի հրամանով ազատվել էր ԿՀԴՊ գլխավոր (6-րդ) վարչության 4-րդ վարչության պետ Նազարեթ Մնացականյանը` Քյանքյուլ մականունով: Հիշեցնենք, որ այս ոստիկանի անունը, ի թիվս մի շարք անձանց,  կապվում էր թմրաբիզնեսի վաճառքի կասկածանքով ոստիկանություն բերված կասկածյալի ճամպրուկից անհետացած 65 հազար դոլարի պատմության հետ: Սակայն Թալինի քաղաքապետի եղբոր «Ճամպրուկի գործը» հատուկ քննչական ծառայությունում կարճվեց: Եւ այս առնչությամբ ՀՔԾ-ի եզրակացությունն ուղարկված է ոստիկանության հատուկ վարչություն` «օսոբի օտդել», որտեղ հնարավոր է, այնուամենայնիվ, ինչ-ինչ կարգապահական տույժեր կիրառվեն:




Լրահոս