«Ես նմա՞ն եմ տենց մարդու, որ հրաժարականի դիմում գրեմ»:
Ն.Նազարյանն Ալիկ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին ու հրաժարական տված մյուս պաշտոնյաներին անշուշտ նման չէ: Բայց հաստատ նրանց մտքով նույնպես չէր անցնի, որ իրենք մի օր գործազուրկ կդառնան, կամ երբեւէ հնարավոր է, որ իրենց զբաղեցրած բարձր պաշտոնները ինչ-որ թեթեւ զբաղմունքով փոխարինեն: Կարծում ենք, որ Ն.Նազարյանին հստակ երաշխիքներ են տվել, որ ինքը մնալու է, դրա համար էլ ինքնավստահ հայտարարություն է արել: Այլապես վերջին շրջանում, երբ պաշտոնանկության ալիքն անխնա կերպով հնձում է բոլոր մեծ ու փոքր չինովնիկներին, թերեւս չի գտնվել որեւէ մեկը, ով այդքան համոզված կպնդեր, թե ինքը հաստատ դիմում չի գրելու: