ՖՈՏՈ. «Օփենհայմեր», «Բարբի», «Անկման անատոմիա». հայտնի են «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության հաղթողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրիստոֆեր Նոլանի «Օփենհայմերը»(Oppenheimer) «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության ընթացքում շահել է 7 մրցանակ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և առաջին պլանի «Լավագույն դերասան» անվանակարգերում:

Երկրորդ հորիզոնականում «Խեղճուկրակները» (Poor Things) ֆիլմն է՝ 4 արձանիկով։

«Հետաքրքրության գոտի» (The zone of interest) ֆիլմը՝ 2 արձանիկով:
Ստորև ներկայացնում ենք 13 անվանակարգերի հաղթողներին.

«Լավագույն Ֆիլմ» – «Օփենհայմերը»(Oppenheimer)

Առաջին պլանի «Լավագույն դերասան» – Քիլիան Մըրֆի, «Օփենհայմերը»(Oppenheimer)

Երկրորդ պլանի «Լավագույն դերասան» – Ռոբերտ Դաունի կրտսեր, «Օփենհայմերը»(Oppenheimer)

Առաջին պլանի «Լավագույն դերասանուհի» – Էմմա Սթոուն, «Խեղճուկրակները» (Poor Things)

Երկրորդ պլանի « Լավագույն դերասանուհի» – Դը՛ Վայն Ջոյ Ռանդոլֆ, «Լքվածները» (The Holdovers)

«Լավագույն ռեժիսոր» – Քրիսթոֆեր Նոլան, «Օփենհայմերը»(Oppenheimer)

«Լավագույն անիմացիոն գեղարվեստական ֆիլմ» – «Տղան և տառեղը» (The boy and Heron)

«Լավագույն ադապտացված սցենար» – «Ամերիկյան ֆիքշըն» (American Fiction)

«Լավագույն օրիգինալ սցենար» – «Անկման անատոմիա» (Anatomy of a Fall)

«Լավագույն կինոմատոգրաֆիա» – «Օփենհայմերը»(Oppenheimer)

«Զգեստների լավագույն մոդելավորում» – «Խեղճուկրակները» (Poor Things)

«Լավագույն գեղարվեստական վավերագրական ֆիլմ» – «20 օր Մարիուպոլում» (20 Days in Mariupol)

«Լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ» – «Վերանորոգման վերջին խանութը» (The last repair shop)

«Լավագույն մոնտաժ» – «Օփենհայմերը» (Oppenheimer)

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» – «Հետաքրքրության գոտի» (The Zone of Interest)

«Լավագույն վարսահարդարում և դիմահարդարում» – «Խեղճուկրակները» (Poor Things)

«Լավագույն երաժշտություն» – «Օփենհայմերը» (Oppenheimer)

«Լավագույն սաունդթրեք» – «Բարբի» (Barbie)

«Լավագույն բեմադրող-նկարիչ» – «Խեղճուկրակները» (Poor Things)

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» – «Պատերազմն ավարտված է» (War is Over)

«Լավագույն խաղարկային կարճամետրաժ ֆիլմ» – «Հենրի Շուգարի հիասքանչ պատմությունը» (The wonderful story of Henry Sugar)

«Լավագույն ձայն» – «Հետաքրքրության գոտի» (The Zone of Interest)

«Լավագույն վիզուալ էֆեկտներ» – «Գոձիլա հանած մեկ» (Godzilla minus one)

«Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը կայացել է մարտի 10-ին Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս